Մայիսի 15-19-ը «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» (CBIT) ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում անցկացվեց «Կլիմայի փոփոխության հիմնախնդիրները Հայաստանում» սեմինարների շարքը:
Ծրագրի շրջանակում, Շրջակա միջավայրի և դպրոցների հետ համագործակցությամբ իրականացվող սեմինարների շարքը նպատակ ուներ բարձրացնել երիտասարդների շրջանում կլիմայի փոփոխությանն առընչվող հարցերի վերաբերյալ իրազեկվածությունը` միաժամանակ խրախուսելով նրանց մասնակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում:
Միջոցառումների ընթացքում ծրագրի փորձագետները Երևանի, Աբովյանի և Վանաձորի դպրոցների սաներին և ուսուցիչներին ներկայացրել են կլիմայի փոփոխության հիմնախնդիրներն ու գլոբալ համատեքստը, Հայաստանում առկա և կանխատեսվող ազդեցությունները, հետևանքները, խոցելիություններն ու ռիսկերը, կիրառելի հարմարվողականության և մեղմման միջոցառումները: Ներկայացվել և քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտի զարգացումներն ու էներգաարդյունավետության գործողությունները, ինչպես նաև թափոնների կառավարմանն առընչվող խնդիրներն ու լուծումները:
Սեմինարներին մասնակցել է ավելի քան 145 դպրոցական և 18 ուսուցիչ: